
Արմեն Ղարիբյան
Գլխավոր տնօրեն, Համահիմնադիր
Արմեն Ղարիբյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, արևային բջիջների արդյունավետության բարձրացմանն առնչվող մոտ 10 հոդվածների և արտոնագրերի հրատարակող, բարձր վարկանիշ ունեցող միջազգային և տեղական գիտական ամսագրերում։ Ներկայումս հանդիսանում է տարբեր ընկերությունների սեփականատեր, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ոլորտում: Օպտիմում էներջի ՍՊԸ-ի համահիմնադիրն է։ Հայաստանում արևային և հողմային ոլորտում EPC և նախագծերի մշակման առաջատարն է։ Էներջի սիստեմս ՍՊԸ-ի համահիմնադիրն է։
Արմենը գիտությունների թեկնածուի կոչում է ստացել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, իսկ կրկնակի մագիստրոսի աստիճանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից։
Ունենալով գիտության, ճարտարագիտության և ֆինանսական հմտությունների բազմակողմանի հմտություններ, որոնք հավաքագրվել են տարբեր հաստատություններից, կիրառել է իր տարբեր հաջողված բիզնեսներում։
Էներգաարդյունավետության և կայուն էներգետիկայի ծրագրերը նույնպես առանցքային նշանակություն ունեն Արմենի ղեկավարման ներքո ծրագրերի իրականացման և խորհրդատվական բլոկների համար: Նա կրում է LEED (Առաջնորդություն շրջակա միջավայրի և էներգիայի նախագծման ոլորտում) հավատարմագրված մասնագետի կոչում, որը շնորհվել է ԱՄՆ Կանաչ շենքերի միջազգային խորհրդի կողմից:
Էներգետիկայի ինժեներների ասոցիացիայի (AEE) անդամ։
Արմենը 36 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու երեխա։
