Հայկ Հարությունյան

Նախագահ, Համահիմնադիր

Button

Հայկը հանդիսանում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հիմնադիրը և զբաղեցնում է հոգաբարձուների խորհրդի նախագահը պաշտոնը։ Նա նաև վերականգնվող էներգետիկայով զբաղվող ընկերությունների խմբի և գյուղատնտեսական հոլդինգի համահիմնադիր է։ Ընկերությունները իրականացրած ծրագրերի և նորարական մոտեցումների շնորհիվ, բարձր հեղինակություն են վայելում  այլընտրանքային էլեկտրակայանների կառուցման, շահագործման և էներգետիկ ոլորտում խորհրդատվության   բնագավառում։

Հայկն աշխատում է որպես կայունության և վերականգնվող էներգիայի հարցերով խորհրդատու արտերկրի խոշոր կորպորացիաների և ֆինանսական հաստատությունների համար:

Նրա լայնածավալ աշխատանքային փորձն ընդգրկում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարի պաշտոնը և տարբեր պետական կազմակերպություններում որպես նախագահ կամ խորհրդի անդամ: Բացի այդ, Հայկը ղեկավարել է այնպիսի ծրագրեր, ինչպիսին է Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի ստեղծումը։ Նա հիմնել է Հայ բրիտանական բիզնես պալատը և 3 տարի զբաղեցրել նրա նախագահի պաշտոնը։

Հայկի կրթությունը ներառում է գործադիր MBA աստիճան Սկոլկովոյի կառավարման դպրոցից (Ռուսաստան), միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում Քեմբրիջի համալսարանից (Մեծ Բրիտանիա), Քաղաքականության և միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան Լանկաստերի համալսարանից (Մեծ Բրիտանիա) և IB դիպլոմը Ռեջենտի դպրոց (Թաիլանդ).